Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր միացություններով՝ բենզոլ, ֆորմալդեհիդներ, ածխածնի օքսիդ, ամոնիակ և այլն։ Իսկ բնակարանում օդը մաքրելու համար լավագույն միջոց են սենյակային բույսերի հետևյալ տեսակները՝


Շեֆլերա

Շեֆլերա կամ «հովանոցային ծառ». այս բույսը բառացիորեն ստեղծված է այն տարածքների համար, որտեղ ծխում են։ Այն հիանալի չեզոքացնում է նիկոտինն ու այլ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ։

 



Ոսկե սցինդապսուս

«Ոսկե սցինդապսուս». մաքրում է բնակարանը բենզոլից։ Նրա լայն տերևներն անմիջապես կլանում են այդ նյութի հսկայական զանգվածը։ Այն աճում է արագ, իսկ ջրել պետք է ոչ հաճախ։

 



Դրացենա

«Դրացենա»-ն  չեզոքացնում է ֆորմադեհիդների թունավոր գոլորշին, որը, ճիշտ է, քիչ, բայց տարածում են լաքերը, սոսինձները, կահույքը։

 



Քլորոֆիտում

«Քլորոֆիտում». բավականին արդյունավետ է աշխատում արտանետված գազերի կլանման հարցում, ինչի պատճառով այն առավել հարմար է բնակելի շենքի առաջին և երկրորդ հարկի բնակիչների համար։

 



Էլեգանտ համեդորեա

«Էլեգանտ համեդորեա» կամ սենյակային պալմա. այս բույսն ակտիվ խոնավացնում է օդն ու զտում այն վնասակար նյութերը, որոնք ստացվում են պլաստմասե իրերից։

 



Ֆիկուս բենջամեն

Վերջին երկու բույսերը ռեկորդային արդյունք են գրանցում սենյակի օդի մաքրման հարցում։ Սրանք կլանում են թունավոր նութերի զանգվածները, այդ թվում՝ ֆորմալդեհիդը, բենզոլն ու ամոնիակը։ Իսկ Ֆիկուսը մագնիսի նման կլանում է սենյակի փոշին։ Մաքրե՛ք Ձեր սենյակի օդը գեղեցիկ բույսերի միջոցով և եղե՛ք առողջ։

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ